Վաղը ժամը 12-ին պարալիզացնում ենք Երևանը, Ֆրանսիայի հրապարակից շարժվում ենք 4 ուղղություններով․ Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլի հեռացման ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլն ավարտել ենք՝ հանրային պահանջի ձևակերպումն է, որ սրանք չունեն մանդատ երկիրը զիջումների տանելու։ Երկրորդը սկսում ենք իշխանազրկման գործընթացը, այլևս իշխանությունը գտնվում է փողոցում։ Ֆրանսիայի հրապարակում հանրաքավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:

«Պետք է ցույց տանք, որ մեր առաջ փակ դուռ չկա։ Ժողովուրդն է իրադրության լիարժեք տերը, մենք ենք որոշում որ փողոցը պետք է փակվի, որը բացվի։ Մեզ անհրաժեշտ է կազմակերպվածության նոր մակարդակ։ Առաջիկա օրերին պետք է մերթիվը ավելացնենք, որ ոստիկանական ուժերը չկարողանան ժողովրդի ցասումը կասեցնել»։

Փաշինյանը կհեռանա այն պահին, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ իր իշխանությունն այլևս պահել չեն կարող, ուժերը չեն հերիքում, այդ օրը մոտ է, նշել է Սաղաթելյանը։




Լրահոս