Մշտական բնակչության թիվը պակասել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պակասել է ոչ միայն ծնվածների, այլեւ մշտական բնակչության թվաքանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ մարտ ամիսներին ծնվածների թիվը կազմել է 7483, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 8618, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 8098:

Մշտական բնակչության թվաքանակը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 963 հազար 900 մարդ. մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 124-ից հասնելով 96-ի:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս