Ոչ մի խնջույք չի լինելու, տանը երեկոյան հավաքվելու ենք ամենամտերիմ հարազատներով. Գուժ Մանուկյանը՝ 85-ամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի ծննդյան 85-ամյակն է: ArmLur.am-ի հետ զրույցում  վաստակաշատ դերասանն ասաց, որ այնքան էլ լավ տրամադրությամբ չի արթնացել, քանի որ առողջական խնդիրներ ունի, բայց արդեն իսկ հասցրել է շնորհավորական ջերմ մաղթանքներ ստանալ:

«Ոչ մի մեծ հավաքույթ, խնջույք չի լինելու, տանը երեկոյան հավաքվելու ենք ամենամտերիմ հարազատներով եւ ընթրելու ենք, այսքանը: Ես միայն ցանկանում եմ առողջություն, Աստված բոլորին առողջություն թող տա, այլ ցանկություններ չունեմ, այլ ակնկալիքներ չունեմ»,-նշեց Գուժ Մանուկյանը:

Հարցին՝ արդյոք այս պատկառելի տարիքում իրեն գնահատված զգո՞ւմ է:Մեր հարցաման ի պատասխան դերասանն ասաց, որ վերջին գնահատականն իր արվեստին եղել է «Անահիտ» մրցանակաբաշխությունը.«Վերջին ժամանակահատվածում դա իմ կյանքում կարեւոր իրադարձություն էր: Ես այլ ակնկալիքներ չունեմ ոչ մեկից, ինձ մոտ մեծ լռություն է առայժմ»:

Լիդա Եղիազարյան  




Լրահոս