ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խելացի տներ»՝ հայկական գյուղերում. հայտնի դիզայներների նախագծերը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեր երազանքի տունը՝ «Ռաֆայել» ընկերությունից: Եթե դուք ապրում եք Հայաստանից դուրս, բայց ցանկանում եք ձեռք բերել Ձեր երազանքի տունը Ձեր իսկ ծննդավայրում կամ Հայաստանի ցանկացած այլ տարածքում, ապա կարող եք դիմել «Ռաֆայել» ընկերություն: «Ռաֆայել» ընկերության հիմնական առավելությունն այլ ընկերությունների նկատմամբ, ծառայությունների ամբողջական փաթեթի համապարփակ տրամադրումն է. ճարտարապետներ, շինարարներ, դիզայներներ, ինժեներներ, բոլորն աշխատում են արդյունավետ և արագ: Կարճ ժամանակահատվածում Ձեր երազանքի տան բանալիները կարող են հայտնվել ձեր ձեռքերում:

Նշենք, որ ընկերությունը համագործակցում է Հայասատանի, Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի լավագույն ճարտարապետների և դիզայներների հետ, որոնք կարող են գոհացնել անգամ ամենախստապահանջ գնորդներին։

«Այս նախագիծը մարդկանց հնարավորություն է տալիս հայկական հողի վրա կառուցել իրենց երազանքների տունը: Եւ մենք այն մասնագետներն ենք, որոնք իրականացնում ենք այդ երազանքները տեխնոլոգիաների դիտանկյունից, կառուցում ենք խելացի տներ: Բնակելի տներում առաջին հերթին կարեւոր է հարմարավետ կյանքը: Մենք տալիս ենք այն հնարավորությունը, որ մարդն առավոտյան իր տանն արթնանալիս էլեկտրաէներգիան առանց անձնական միջամտության միանա, վարագույրները բացվեն եւ Դուք արթնանաք արեւի ճառագայթներից կամ թռչունների ծլվլոցից, այլ ոչ թե զարթուցիչի տհաճ ձայնից»,- տեղեկացրեց -«Умный дом» ընկերության ինժեներ, դիզայներ Դարյա Մակուրովան:

«Ռաֆայել» ընկերության շնորհիվ հայկակակն գյուղերում կկառուցվեն հարմարավետ տներ՝ նորարարական մոտեցումներով եւ ժամանակակաից տեխնոլոգիաներով: «Ռաֆայել» ընկերության կողմից հրավիրված հայտնի ճարտարապետ Վլադիսլավ Գորչիկովը լրագրողների հետ զրույցում իրենք կօգնեն յուրաքանչյուր հաճախորդի՝ կառուցել իրենց երազանքի տունը: Մասնագետի խոսքով, Արարատի մարզի Մասիս գյուղում ավելի քան երկու շաբաթ առաջ սկսվել է երազանքի տան կառուցումը: Այն նախատեսվում է ավարտին հասցնել ընդամենը վեց ամսվա ընթացքում:

«Մենք ցանկանում ենք հայկական գյուղերում ժամանակակից տներ կառուցել, որը կկարողանա ապահովել բնակվելու համար հարմարավետ պայմաններ: Ցանկացողները կարող են լինել ինչպես տեղացի, այնպես էլ Ռուսաստանից կամ այլ երկրներից Հայաստան ժամանող հայեր: Ներկայացված նախագծերից դուք կարող եք տեսնել, որ այդ տներն իրենց մեջ ներառում են ճարտարապետական հետաքրքիր լուծումներ: Դուք տեսնում եք այս հիմքը, այն բավարար կոմպակտ է, բայց դրան զուգահեռ այն սեյսմակայուն է եւ կարող է երկարաժամկետ ծառայել: Տարածքում տեղավորվում է նաեւ ավտոտնակ, լողավազան, հանգստի գոտի, որոնք լիարժեք կապահովեն բնակվելու համար հարմարավետ պայմանները»,- նկատեց ճարտարապետ Վլադիսլավ Գորչիկովը:

Իսկ ահա բրիտանացի դիզայներ և ճարտարապետ Ֆիլիպ Բոլլի խոսքով, իրենք բնակելի տներ են կառուցում արտերկրում գտնվող հայերի համար:

«Քանի որ շատ հայեր ապրում են արտերկրում այս ծրագրի միջոցով մենք ցանկանում ենք տներ կառուցել արտասահմանում գտնվող հայության համար, որոնք ունեն լավ գումար: Մենք այստեղ կառուցում ենք բարձր որակի տներ, որպեսզի ունենան ապրելու հարմարավետ վայր: Կարեւոր են նաեւ սենյակների կառուցվածքը, հատակագիծը, որպեսզի տունը հարմարավետ լինի: «Ռաֆայել» ընկերությունն աշխատում է բարձր որակյալ նյութերով, դրա համար արտերկրի հայությունը կարող է մեր ընկերությանը վստահել. ունենք գործին նվիրված աշխատողներ: Հայաստանում սա առաջին իմ համագործակցությունն է ՙՌաֆայել ընկերության հետ»,- ներկայացրեց Ֆիլիպը:

Նշենք, որ ընկերությունը ստորագրել է մի շարք պայմանագրեր միջազգային հայտնի ընկերությունների հետ, որի շնորհիվ դուք երկրագնդի ցանկացած կետից կարող եք ձեռք բերել հողատարածք Հայաստանում եւ կառուցել ձեր երազանքի առանձնատունը՝ բնակության համար անհրաժեշտ բոլոր համրարություններով։

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս