Ապրիլի 30-ին դերասանուհի, երգչուհի Դիանա Տոռեսը տոնել է ծննդյան 33-ամյակը: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի համեստ միջավայրում է նշել տարեդարձը ամենամտերիմ ընկերների հետ:
«Այս տարի որոշեցի այսպես համեստ նշել, քանի որ նախորդ տարի բավականին մեծ նշել էի, բացի այդ այս տարի տրամադրություն էլ չունեի, խնդիրներս շատ էին, մի կողմից էլ երկրի վիճակը»,-ասաց դերասանուհին՝ նշելով, որ հատուկ որեւէ անակնկալ նվերներ տարեդարձին չեն եղել:
Դիանայի միակ երազանքը աշխատանքում առաջընթացն է, նոր նախագծերում հանդես գալը, ինչպես նաեւ երկու տարվա դադարից հետո մեկնելը հանգստի:
«Անկեղծ կլինեմ, սպասում եմ նոր պրոյեկտների, բացի այդ էլ արդեն երկու տարի կլինի, ինչ հանգստի չեմ մեկնել, եւ դրա կարիքը շատ ունեմ, հուսով եմ կկարողանամ վերջապես մեկնել հանգստի»-ընդգծեց նա:
Նշենք, որ դերասանուհին արդեն տեւական ժամանակ է ինչ ակտիվ գործունեությամբ չի զբաղվում: Այժմ նա աշխատում է իր առաջին մասնագիտությամբ՝ ստոմատոլոգ է:
Լիդա Եղիազարյան