
Սրճեփի վերանորոգման համար պետական բյուջեից ծախսվել է 20 000 դրամ: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սրճեփն է վերանորոգման կարիք ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ սրճեփը վերանորոգվել է «Զիգզագ» ընկերության կողմից:
Պաշտոնական փաստաթղթում նշված է, որ սրճեփը պրոֆիլակտիկ մաքվել է: Իսկ պայմանագիրը կնքվել է ապիլի 29-ին: Ի դեպ, նշենք, որ սրճեփը վերանորոգվել է ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունում:
Ս.Հ.