Հակոբ Արշակյանն այժմ էլ Դուբայ է մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի կարգադրությամբ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու նրա օգնական Աննա Ամիրխանյանն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Դուբայ կգործուղվեն: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքէջից:
Արշակյանն ու նրա օգնականը մայիսի 10-14-ը Դուբայ կգործուղվեն՝ մասնակցելու «Ապագա նորարարական գագաթնաժողով ու ցուցահանդես» միջոցառմանը:

ԱԺ նախագահությունը որոշել է հենց Արշակյանին գործուղել Դուբայ՝ գուցե հաշվի առնելով նրա՝ աֆրիկյան մեկ այլ քաղաքում ցուցահանդեսի մասնակցելու փորձը: Խոսքն Աբու Դաբիում նախորդ տարի անցկացված «IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի» մասին է, ինչի ժամանակ հայկական պատվիրակությունն ամբողջ աշխարհի աչքի առջև, մեղմ ասած, խայտառակվել էր՝ ոչ պատշաճ ներկայացվածության ու աղքատիկ տղավարի պատճառով: Պատվիրակությունն Աբու Դաբի էր մեկնել այն ժամանակ ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանի գլխավորությամբ:

Նախարարությունը, անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց` ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել, պարզաբանում էր տարածել ու արդարացրել «վոյաժների» մեկնած նախարար Արաշկանի թերացումը՝ նշելով, թե «առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»:

Դեպքից հետո ԲՏԱ նախարարության երեք աշխատակից նկատողություն էր ստացել, ինչից սակայն մեր վրա իջած խարանը, բնականաբար, չէր ջնջվել ու դեռ երկար չի ջնջվելու:

ԱԺ նախարարությունը, ըստ երևույթին, հաշվի առնելով, որ նախկին նախարար Արշակյանն «այդ կողմերում կռված է», ավելին՝ ցուցահանդեսներին կարողանում է պետությունն «ըստ հավուր պատշաճի ներկայացնել», որոշել է հենց նրան «կուրորտային» Դուբայ ուղարկել:

Սևակ Վարդումյան 




Լրահոս