ՄԱԿ-ը կոչ է արել Լիբիայի իշխանություններին լիարժեք հետաքննություն անցկացնել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան հանգամանեքները պարզելու համար, քանի որ նրա մահվան հանգամանքների մասին դեռեւս շատ կասկածներ կան :Երեկ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես կոչ էր արել բացահայտել Քադաֆիի մահվան բոլոր հանգամանքները և անցկացնել անկախ հետաքննություն:




















































































