ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կհաջողվի՞ արդյոք բարիդրացիություն հաստատել հայերի ու թուրքերի միջև․ մեկնաբանում են թուրքագետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ երրորդ հանդիպումն է տեղի ունեցել։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ անգամ հանդիպել են Վիեննայում ու վերահաստատել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

Եթե դիվանագիտական շփումները որոշակի արդյունք տան, ապա դրան պետք է հաջորդի հայ և թուրք ժողովուրդների միջև արդեն հարբերություններ ու շփումներ սկսելու գործընթացը։ Թե կհաջողվի՞ արդյոք տարբեր մշակույթ, ավանդույթներ ու կրոն ունեցող ժողովուրդների միջև բարիդրացիականություն հաստատել:

Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը տարբեր կրոնների, հատկապես մուսուլմանների հետ շփվելու, հարաբերությունններ հաստատելու, հարևանություն անելու փորձ ունեն. հետևաբար այն տեսակետին չէ, թե երկու երկրների հարաբերակցման խնդիրը կրոնն է

«Տասնամյակներ շարունակ Թուրքիայում պետական մակարդակով հակահայ քարոզչություն է տարվել», ասում է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ու շարունակում,- «դրա հետևանքով թուրք ժողովրդի մոտ բացասական վերաբերմունք կա հայ ժողովրդի նկատմամբ»:

Ըստ թուրքագետի՝ եթե սահմանը բացելու հնարավորություն ստեղծվի, ապա դրան պետք է լավ նախապատրաստվել ու չմոռանալ, որ այն ոչ միայն Հայաստան-Թուրքիա, այլ նաև Հայաստան-ԵԱՏՄ-Թուրքիա սահմանն է, ու դա մեզ կարող է որոշակի տնտեսական օգուտներ բերել:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս