Հայաստանի մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը 7 ոսկե մեդալ է նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում անցկացվող «Քութաիսիի գավաթ» մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականները ընդհանուր առմամբ նվաճել են 24 մեդալ: Այդ մասին տեղեկացնում ենՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:

Մեր տղաների թիմը վաստակել է 15 մեդալ, այդ թվում 11 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ:

Հատկապես աչքի է ընկել Էրիկ Բաղդասարյանը, որը նվաճել է 7 ոսկե մեդալ (թիմային հաշվարկով, բազմամարտում և 5 տարբեր գործիքների վրա): Աղջիկների թիմը նվաճել է 9 մեդալ, որից 5-ը ոսկի, 2-ը` արծաթ, 2-ը` բրոնզ:

Մանե Պողոսյանն ու Մարիետա Բուչախչյանը վաստակել են 2-ական ոսկե մեդալ, իսկ մեկն էլ նվաճել են թիմային հաշվարկով:




Լրահոս