Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իտալիայի Սենատի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին  հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունել է Իտալիայի Սենատի պատվիրակությանը`Եվրոպական միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին, Կրիստիանո դե Եկերին և Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանիին: Ողջունելով հյուրերին`նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, և Հայաստանը շահագրգռված է թեև երկկողմ և թեև բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ և ընդգծել խորհրդարանական ձևաչափի կարևոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`իտալացի խորհրդարանականները նշել են, որ Հայաստան են ժամանել Հայաստանի ԱԺ-ի հետ համագործակցությունը խթանելու, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները քննարկելու, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով և հավաստիացրել են, որ շարունակելու են նպաստել Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործին:Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-իտալական հարաբերությունների առավել ամրապնդման, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:




Լրահոս