Ամերիկյան կոնսորցիումը կգնի Լոնդոնի «Չելսին»՝ վճարելով 5,2 միլիարդ դոլար, հաղորդում է ակումբի կայքը։
Կոնսորցիումի մասնակիցներն են ամերիկացի միլիարդատեր, բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» ակումբի համասեփականատեր Թոդ Բյոլին, ամերիկացի գործարար Մարկ Ուոլթրը, շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Վիսը և ամերիկյան Clearlake Capital ներդրումային ընկերությունը։ Գործարքին պետք է հավանություն տան Անգլիայի ֆուտբոլային իշխանությունները և Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
«Չելսիի» բաժնետոմսերի համար կոնսորցիումը կվճարի 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ, որը կփոխանցվի ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի սառեցված բանկային հաշվին Մեծ Բրիտանիայում։ Այդ գումարը կհատկացվի բարեգործության համար։
1,75 միլիարդ ֆունտ ստերլինգ կուղղվի ակումբի զարգացմանը, «Չելսիի» ակադեմիայի և երկու ստադիոնների ընդլայնմանը։