
«Դիմադրություն» շարժումը այսօր`մայիսի 8-ին, ավտոերթով շարժվում է դեպի Գյումրի: Ընդդիմադիրների ավտոերթը կմեկնարկի Աշտարակի խճուղու սկզբնամասից, արդեն Գյումրի քաղաքում 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:
Այսօր Երեւանում հանրահավաք նախատեսված չէ: Ֆրանսիայի հրապարակում 17:00-ին արցախցիները հանդես կգան մշակութային ծրագրով: Վաղը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակում մախատեսված է մեծ հանրահավաք:
Հիշեցնենք, որ երեկ «Դիմադրություն» շարժումը ավտոերթով մեկնել էր Վանաձոր քաղաք: