ArmLur.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր օր-ի 243 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Բագրատյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է: Նա կասկածվում է Վայոց Ձորի մարզի բնակիչ, գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչը որպես խափանման միջոց ստորագրութուն չհեռանալու մասին որոշում էր կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղայի՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ: Շ. Բագրատյանը Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունից ազատ էր արձակվել:
Ստացվում է, որ իրավապահները քաղաքական իշխանության հրահանգով ազատ թողեցին պատգամավորի որդուն ու այսօր չեն կարողանում նրան գտնել: Սա ցույց է տալիս, որ իրավապահները ոչ թե օրենքով են գործ քննում, այլ ինչպես կհրահանգի իրավապահ համակարգը: