Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը երեկ հերթական մեդալը նվաճեց: 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ: Մեր մարզիկը պոկում վարժությունում 155 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ փոքր բրոնզե մեդալի:
Հրում վարժությունում նա 185 կգ արդյունքով դարձյալ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Աշխարհի չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ): Այս քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ծանրորդ Գևորգ Ղահրամանյանը հրում վարժությունում զրո ստացավ և դուրս մնաց հաշվարկից:
Այսօր Հայաստանից հանդես կգան Միլենա Խաչատրյանը (81 կգ, աղջիկներ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ):