
Կապալառու կազմակերպության կողմից Մ-8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին իրականացվել են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ, և ավտոճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ըստ աղբյուրի՝ այդ հատվածում տեղի էր ունեցել մոտ 200 խորանարդ մետր ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։