Այս պահին ամեն ինչ հանգիստ է, հանքն իր բնականոն հունով հենց հաջորդ օրվանից սկսել է աշխատել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Վիրավորի վիճակն այս պահին լավ է, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորումը եղել է ողնաշարից»,-ասաց նա:
Նշենք, որ մայիսի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում դիմել էին սադրանքի։ Թշնամին կրակ էր բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ թիրախավորելով աշխատակիցներին, որի արդյունքում հանքավայրի աշխատակիցներից մեկը վիրավորվել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։
Լիդա Եղիազարյան