ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Խաչատրյանի եղբոր գործը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակ Ալբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի ընթացքում զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կարգադրել է խոշտանգել դատապարտյալ Սերոբ Մխիթարյանին, որից հետո նրա կարգադրությամբ և գիտությամբ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Արայիկ Հակոբյանը և նույն բաժնի 2-րդ կարգի մասնագետ Վարդան Մարտիրոսյանը՝ խմբով, 2021 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, կատարած արարքների համար պատժելու նպատակով խոշտանգել են նույն ՔԿ հիմնարկի դատապարտյալ Սերոբ Քերոբի Մխիթարյանին:

Բացի այդ, Արտակ Սարգսյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով դատարանը հրաժարվեց կալանավորել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդուն, որը դատապարտյալների հիվանդանոցի բանտապետն է: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Ու մինչ Ազգային անվտանգության ծառայությունն ու դատախազությունը պայքարում են «Դատապարտյալների հիվանանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին կալանավորելու հարցում, ArmLur.am-ին իրավապահների ներքին պայքարից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, իրավապահ համակարգը խիստ զայրացել է, թե այս ինչ են անում դատարանները քրեական գործով եւ ինչպես են ատամները սրած փորձում ամեն կերպ փրկել «Դատապարտյալների հիվանանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին: Դատելով իրավիճակից՝ իրավապահներին չի էլ հաջողվի կալանավորել բանտապետին, քանի որ իրավապահ համակարգում լուրեր կան, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանագիրյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն խաչատրայնը միմյանց «ձեռք են սեղմել»: Ասել է թե՝ Գագիկ Ջհանգիրյանը խոստացել է Խաչատրյանին, որ ամեն ինչ կանի՝ նրա հորաքրոջ որդին չկալանավորվի: Եվ հիմա գործը հասնում է Վճռաբեկ դատարան, տեսնենք, թե այնտեղ ինչ կկատարվի: Գագիկ Ջհանգիրյանից անձամբ հետաքրքրվեցինք, թե անձամբ իր գլխավորությամբ չի՞ կալանավորվում դատապարտյալների հիվանդանոցի պետը, ի պատասխան նա հայտնեց, թե նման բան չկա:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել ու ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին:

Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման էին ենթարկել մեկ անձի: Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ էր ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով ք բավարարվել էին,իսկ ՔԿՀ պետի մասով դատարանը չէր բավարարել միջնորդությունը: Եվ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը, սակայն, եւս մերժվեց: Ի դեպ, ըստ լուրերի՝ չկալանավորված ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է:

Ավելին, Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանն է, ու թերեւս կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ, ահա, ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին համառորեն կալանքի չեն տանում»:

Հավալենք, որ գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը:

Ք.Մ




Լրահոս