Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Նշենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո այն օկուպացվեց ադրբեջանական ուժերի կողմից: Այնուամենայնիվ, հայ ազգը լիահույս սպասում է Շուշիի ազատագրմանը: Այսպիսով, Մայիսյան եռատոնի առթիվ իրենց շնորհավորանքներն են հղել նաեւ հայ հայտնիները:
ArmLur.am-ը ներկայացնում է նրանց.
Երգիչ Արսեն Սաֆարյանը, շնորհավորելով Շուշիի տոնը, գրել է. «Երգիչ Հաղթանակը բառ չէ,Հաղթանակը ոգի է։
Շուշին քաղաք չէ, Շուշին Հաղթանակ է։ Շուշին Ոգի է…»:
Այսօր տեղի է ունեցել Անդրեի` «Իմ Շուշի» երգի պրեմիերան, ապա գրել է.
«Հաղթանակդ շունչա մըզ տվալ
Սիպտակ խաչավ ազգս միացրալ
Լեռներիդ հրսանեքընք ըրալ
Թորք շոնից նորից ազատագրալ
Հային հայա Շուշին միշտ պահալ
Ախ Շուշի ,Իմ Շուշի
Մեր հույսի,հավատքի քաղաք լույսի
Տու պենդ կաց, իմ գանձ
Մեր հաղթանակած
Սերտդ մեր սրտին միշտ միացած
Տեր Աստված սրտանց
Աղոթքնեն մեր սկաց
Տեսնանք մեր Շուշին վերածնված…»:
Երգչուհի Գայա Արզումանյանը հրապարակել է Շուշիի լուսանկարներ եւ գրել. «Հավատում եմ, որ նորից եմ երգելու իմ Ջդրդուզում»:
Երգչուհի Աննա Խաչատրյանը հրապարակել է Սուրբ Ղազանչեցոցի լուսանկարը եւ գրել, որ մի օր նորից ետ ենք վերադարձնելու.«Կգանք, մի օր, անպայման կգանք»:
Դերասանուհի Անի Պետրոսյանը Շուշիից լուսանկար է հրապարակել եւ գրել. «Սիրունս, դիմացիր մինչեւ գանք»:
Լիդա Եղիազարյան