![](https://armlur.am/wp-content/uploads/2022/05/Снимок-10.jpg)
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 33-ամյա Աննա Հակոբյանը։
Մայիսի 8-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Աննա Հակբոյանը հայտնաբերվել է Մալաթիայի փողոցում։
Ոստիկանության տեղեկացմամբ՝ բաժնում նա տվել է բացատրություն և ներկայացվել ոստիկանության Մաշտոցի բաժին: