
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է «Grand Chess Tour»-ի առաջին փուլը։
Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը (ԱՄՆ) ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ առավելության հասավ 64-րդ քայլում։
Արոնյանը 2,5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որը չորրորդ տուրում հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն և ունի 3 միավոր։