Արսեն Թորոսյանին չի հաջողվում վերադառնալ գործադիր մարմին. «բանագնացներ» է ուղարկում Փաշինյանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին ոչ մի կերպ չի հաջողվում բարեխոսել, կրկին գործադիր մարմնում հայտնվելու համար:

Հայրենի կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Թորոսյանը փորձել է տարբեր անձանց միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համոզել կրկին իրեն գործադիր մարմին վերադարձնել, նշանակելով ԲՏԱ նախարար, սակայն ապարդյուն: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը կտրականապես մերժում է Թորոսյանի «բանագնացներին» ու հայտնում, թե որևէ ցանկություն չունի նրան կրկին նախարարի պորտֆեյլ վստահել:

Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ԲՏԱ Նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունն առաջարկել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որին անմիջապես համաձայնել է Փաշինյանը: Այսինքն, Խաչատուրյանը, «դառնալով» նախագահ, նախկին նախարարի իր «պոստում» նշանակել է տվել իր մտերիմներից մեկին: Ըստ կառավարության մեր աղբյուրների` Ռոբերտ Խաչատրյանից արդեն գոհ են կառավարությունում:

Ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին, ապա իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս էլի ամեն գնով փորձելու է օրենսդիր մարմնից վերադառնալ իր սիրելի գործադիր մարմին, քանի որ, ըստ Թորոսյանի՝ ինքն այնտեղ անելիք չունի:




Լրահոս