Նախարարը առողջապահության համաշխարհային կազմակերպությանը սխալ է հանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անահիտ Ավանեսյանի ղեկավարած առողջապահության նախարարությունը հերթական անգամ փայլել է իր գլուխգործոց հայտարարությամբ: Այս անգամ երկրի առոջապահությամբ զբաղվող թիվ մեկ պատասխանատուն կասկածի տակ է դրել Առողջապահության Համաշխարհային կազմակերպության COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ հերթական զեկույցը: Իսկ ԱՀԿ-ն պարզել է, որ համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշ է արձանագրվել:

Սակայն ըստ Ան-ի՝ այն ուռճացված է, քանի որ արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը:

Եւ սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ խորհրդարանում ակնհայտ դարձավ, որ Անահիտ Ավանեսյանն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր ղեկավարած ոլորտում:

Հիշեցնենք՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Ավանեսյանին հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրել է՝ 2020 թվականին 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։

Թովմասյանը հետաքրքրվել էր նաեւ` կա՞ արդյոք հստակ թիվ կորոնավիրուսի հետևանքով մահացածների, և ինչո՞ւ է խճճված վիճակագրությունը։ Իսկ Ավանեսյանը պատասխանել էր պատգամավորի հարցին՝ նշելով հետեւյալը. «Հիմա ստուգում ենք երկու կառույցների ներկայացրած տվյալները, և երբ այդ աշխատանքները կամփոփվեն, կհայտնենք այդ մասին»:

Ի դեպ, Թագուհի Թովմասյանի կողմից այս հարցը բարձրաձայնելուց հետո վարչապետի հանձնարարականով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է կորոնավիրուսի հետեւանքով մահերի վերաբերյալ պաշտոնական տվյալները:

Փաստորեն շուրջ 2 տարի առողջապահության նախարարությունը չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել կովիդից մահացածների քանակի վերաբերյալ: Եւ խայտառակությունը հասել է այն շեմին, որ առողջապահության նախարարությունն այս անգամ մեղարդում է իր կողմից գրեթե բոլոր դեպքերում որպես օրինակ բերող Առողջապահսության համաշխարհային կազմակերպությանը՝ ԱՀԿ-ին։

Մյուս կողմից, դիտարկելով պետական հաստատությունների հրապարակած մի շարք տվյալներ, արձանագրվել էր, որ ակնհայտ հակասություններ կան վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության կողմից հրապարակված թվերի միջև։

Իսկ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2020 թվականին կորոնավիրուսից 3545 մարդ է մահացել, բայց Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 2828 մարդ:

Այսինքն, երկու պետական կառույցների հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալներով, 717 մահվան դեպքի տարբերություն է նկատվում։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս