Պատերազմից հետո «անկլավների» մասին երբեք խոսք չի եղել. Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովն այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Տավուշի մարզի 7 գյուղերին ու Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղին, որոնք խորհրդային շամանակաշրջանում ադրբեջանաբնակ են եղել, նշել է, թե «այդ հողերը Ադրբեջանի տարածքն են։

«Ադրբեջանի վերահսկողությանը այդ տարածքների վերադարձը պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կդիտարկվի դրա շրջանակներում։ Այդ հարցերը կքննարկվեն ու կլուծվեն», – նշել Խալաֆովը։

Ազգային ժողովի «Քաղաքացաիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է, որ Ադրբեջանի փոխարտգործնախարարի՝ տավուշյան 7 գյուղերի մասին հայտարարությունը գուցե Հայաստանի ներքաղաքակա վիճակի վրա ազդելու համար են արվել: «Բայց ինչքանով ես տեղյակ եմ, Խորհրդային Միության ժամանակ երկու կողմից էլ եղած «անկլավների» մասին խոսակցություն չի եղել երբեք»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշում է նա:

«Անգամ պատերազմի ընթացքում ու դրանից հետո»,- հարց ուղղեցինք նրան: «Այո, չի եղել, բայց չի բացառվում, որ այդ խնդիրները կարող են առաջանալ, երբ որ սահմանազատման ու սահամնագծման գործընթացն սկսվի: Այդ խնդիրը պետք է լուծվի այնպես, որ հավանական խաղաղությունն առավել քան կայուն լինի: Ի դեպ, այդ տարածքները՝ ԽՍՀՄ ժամանակ եղած անկլավները, տարածքով շատ մոտ են, հավասարազոր են իրար»,- հավելում է ՔՊ-ականը:

Հիշեցնենք, որ մոտ տասն օր առաջ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Տիգրանաշենից քայլերթի ընթացքում հայտարարում էր, թե իշխանությունները պատրաստվում են հանձնել «անկլավները»։

Սևակ Վարդումյան




Լրահոս