
Ձյուդոյի պատանիների հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մայիսի 7-ից 8-ը մասնակցել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին:
81 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը, որի մարզիչը Վահե Թորոսյանն է, դարձել է արծաթե մեդալակիր: Իսկ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Աղասյանը, որին մարզում է Կարեն Աղասյանը, նվաճել է բրոնզե մեդալ: