Հայտնի է այս տարվա դիմորդների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կսկսվի 2022-2023 ուսումնական տարվա համար ընդունելությունների միասնական քննությունները: ArmLur.am-ին հայտնի է դարձել  այս տարվա դիմորդների թիվը: Մասնավորապես՝ Երեւանի Պետական համալսարան դիմել են 2875 դիմորդ, Հայասատանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 1479 դիմորդ,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 1295 դիմորդ,  Բրյուսովի պետական համալսարան՝ 1200 դիմորդ եւ  Երեւանի պետական բժշկական համալսարան՝ 1000 դիմորդ:

Հիշեցնենք, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ընդունելությունը կկազմակերպվի մեկ բուհ, մեկ մասնագիտություն սկզբունքով: Այսինքն` հայտագրման ժամանակ դիմորդը կկարողանա ընտրել միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն` վճարովի և անվճար համակարգով: Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ կամ երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել  հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած այն դիմորդները, որոնք ընդունելության քննություններից դրական միավորներ են ստացել:

Բուհերի ընդունելության համար նախկինում կազմակերպվող բանավոր քննություններն այլևս չեն լինելու` դրանք չեղարկվել կամ փոխարինվել են գրավոր քննություններով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս