Ինչու է գեներալ Օգանովսկին կրակել երիտասարդների մեքենայի ուղղությամբ. կրակոցների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կողմից հնչած կրակոցների մասին: Մինչ կրակոցները վեճ է եղել գեներալի և մի քանի երիտասարդների միջև: Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը մեքենան կայանել է մի վայրում եւ խնդրել է մի քանի երիտասարդների իրենց մեքենան մի փոքր այն կողմ տանել կայանել: Երիասարդները սկսել են կոպիտ խոսել, թե «մենք ոնց ուզենք այդպես կանենք», որից հետո Կարապետյանն իջել է մեքենայից՝ խոսելու երիտասարդների հետ, սակայն խոսակցությունները վերածվել են վեճի եւ ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին վերջինիս մտերիմները, գեներալի նյարդերը տեղին են տվել և ընդամենը վախեցնելու համար, նա կրակել է երիտասարդների մեքենայի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Դատախազությունից հայտնել էին, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։

Քնար Մանուկյան




Լրահոս