
Ղազախստանի Ալմաթի քաղաքում Թյուրքական պետությունների համագործակցության խորհրդի
մասնակիցները ստորագրել են Ալմաթյան հռչակագիրը: Հաղորդվում է, որ այդ խորհրդի առաջին գագաթաժողովի ընթացքում
հանդիպել են Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի նախագահները և Թուրքիայի փոխվարչապետը:
Գագաթաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային խնդիրները, ինչպես
նաև առևտրա-տնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնման հարցերը: