Հուսով ենք, որ երբ Մոսկվան հասնի իր նպատակներին, Արևմուտքը կդադարի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների խախտումը. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ակնկալում է, որ այն բանից հետո, երբ Մոսկվան Ուկրաինայում հասնի ռուսական հատուկ գործողության նպատակներին, Արևմուտքը կդադարի «միաբևեռ աշխարհի խթանումը» և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների խախտումը:

Այս մասին չորեքշաբթի Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ մեր ռազմական գործողության ավարտը՝ դրա շրջանակում դրված բոլոր նպատակներին հասնելով, կօգնի դադարեցնել Արևմուտքի փորձերը՝ խարխլելու միջազգային իրավունքը, անտեսելու և կոպտորեն խախտելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ներառյալ պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը, և կստիպի Արևմուտքին դադարեցնել, այսպես կոչված, «միաբևեռ աշխարհի» խթանումը, որտեղ գերիշխում են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Նա նշել է, որ Մոսկվան բացարձակապես չի ցանկանում պատերազմ Եվրոպայում, մինչդեռ Արևմուտքը խոսում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի Դաշնությանը հաղթելու անհրաժեշտության մասին:

«Եթե ձեզ անհանգստացնում է Եվրոպայում պատերազմի հեռանկարը, մենք դա ընդհանրապես չենք ուզում, բայց ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Արևմուտքն է, որ անընդհատ, համառորեն հայտարարում է, որ այս իրավիճակում Ռուսաստանին պետք է պարտության մատնել։ Եզրակացություններն ինքներդ արեք»,- ասել է Լավրովը։




Լրահոս