
Դանիացի գիտնականները հերքել են այն տեսակետը, թե բջջային
հեռախոսները մեծացնում են ուղեղի քաղցկեղի առաջացման հավանա կանությունը,հաղորդում
է BBC-ին: Բրիտանական բժշկական ամսագրում հրապարակված հոդվածում ասվում
է, որ հետազոտությանը մասնակցել է 350 հազար մարդ: Գիտնականները
հայտարարել են, որ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նրանց մոտ, ովքեր վերջին
10-ը տարին բջջային հեռախոս են օգտագործել ավելի բարձր չէ, քան չօգտագործողներինը:
Այդուհանդերձ, որոշ բրիտանացի փորձագետներ քննադատել են այս հետազոտության արդյունքները: