Առողջապահության նախարարությունը երեկ՝ մայիսի 11-ին, հայտարարարություն էր տարածել, որ այսօրվանից՝ մայիսի 12-ից, հանրային վայրեր այցելելիս՝որևէ մեկից QR կոդ չի։ «Երկրում համաճարակային վիճակը կայուն է,- ացատրում են Անահիտ Ավանեսյանի լխավորած գերատեսչությունից ու այդպիսով պատճառաբանում վերոնշյալ որոշման օրենքի մեջ մտնելը։
Համաճարակային վիճակն, իսկապես, կարող է և բարելավված լինել, բայց իրականում, կարծում ենք, QR կոդերի պահանջից նախարարությունը հետ է կանգնել սոսկ այն պատճառով, որ որևէ մեկը դրա մասին ո՛չ հիշում, ո՛չ էլ հարցնում էր: Սրճարաններում ու ռեստորաններում, թատրոններում, համերգասրահներում ու հանրային նշանակության այլ վայրերում որևէ մեկն իրեն չէր կոտորում, թե այցելուների QR կոդը ստուգի, նոր ներս թողնի։ Սա նախարարության հերթական՝ արդյունք չտված որոշումն էր, ճիշտ այնպես, ինչպես փակ կամ բաց տարածքներում դիմակ դնելն էր։ Հիշենք՝ ինչպես էր նախարար Ավանեսյանն անձամբ նախագահական նստավայր առանց դիմակի այցելել ու մեծ միջոցառման մասնակցել։ Եվ դա հենց այն օրերին, երբ նախարարությունը փակ տարածքներում պարտադիր դիմակ դնելու որոշում ուներ։
Նման չեղարկման կարող է արժանանալ նաև բացօթյա սրճարաններում ծխելն արգելելու որոշումը, քանի որ անտրամաբանական է, երբ մարդը, ընդամենը մեկ քայլ անելով ու դուրս գալով բացօթյա սրճարանի տարածքից, կարող է ծխել, իսկ մեկ մետր այն կողմ՝ չի կարող։ Կարծում ենք՝ մոտ ապագայում այս որոշումը նույնպես կվերանայվի։
Սևակ Վարդումյան