Երգչուհի Գաբի Գալոյանը երկար դադարից հետո վերջապես նորություն ունի իր երկրպագուների համար: Այս մասին երգչուհին հայտնեց ArmLur.am-ի հետ զրույցում:
«Երկար ժամանակ է չէի կարողանում տրամադրվել նորից ստեղծագործելուն, պատճառը պատերազմն էր, տևական ժամանակ էր չէի կարողանում երգել, սիրտ չկար, իսկ այժմ փորձում եմ ուժ հավաքել և կրկին անցնեմ բնականոն կյանքիս: Շուտով կարծում եմ արդեն կկարողանամ իմ լսարանին ներկայացնել երկու նոր երգ, որոնք դեռ գործիքավորման փուլում են»,-նշեց երգչուհին:
Հիշեցնեք, որ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ վերադառնում է նորից բեմ.«Երկու տարվա դադարից հետո դժվար էր բեմ բարձրանալը էմոցիաների մեծ կուտակումներ կար ներսումս կարոտել էի հանդիսատեսին դե իսկ առաջին քայլը դադարից հետո պիտի լիներ իմ հարազատ Առաջին ալիքի եթերում հին ու բարի երգ երգոցի շրջանակում իմ սիրելի հեղինակի՝ Ռոբերտ Ամիրխանյանի փառահեղ ստեղծագործությամբ Երևանյան տրամադրությամբ .. Շուտով»:
Լիդա Եղիազարյան