Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Նիդերլանդներում է: Հետևելով նրա Facebook-ի էջին՝ բավական բուռն է ընթանում Փաշինյանի այցը: Հաագայում Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ է այցելել, այնուհետ Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությանը մասնակցել, Հաագայում՝ Խաղաղության պալատում, հայկական խաչքարի կարմիր ժապավենը կտրել, հանդիպել տեղի՝ իրենով հիացող հայերի հետ և այլն, և այլն:
Մշակութաժամանցային միջոցառումներից հետո այցը վերջապես ամփոփել է քաղաքական ակորդով՝ հանդիպելով Նիդերլանդների վարչապետի հետ: Հայաստանի համար խառն այս օրերում, երբ ընդդիմությունն ու ՀՀ քաղաքացիների մի մասն իր հրաժարականն է պահանջում, պետության ամեն մի ոլորտ խիստ աջակցման կարիք ունի, մարդիկ, շունչները պահած, սպասում են, թե այսօր ինչ աղետ է կախվելու գլխներին, երկրի վարչապետն ուրախ-զվարթ «վոյաժներ» է անում:
Եվրոպական այցերն էլ, ի դաժանություն հայաստանյան ընդդիմադիրների, ուղեկցվում են Նիկոլին ջերմորեն գրկող մեր հայերնակիցների ողջույններով:
Թե ի՞նչ է տվել կամ ի՞նչ կտա Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցը, որևէ մեկին հայտնի չէ: Նրա հետ Թագավորություն մեկնած մեր գործընկերները հուսանք այցի քաղաքական հատվածից մի բան հասկացած կլինեն:
Ս.Վ.