Կիևում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է բնականոն աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր բնականոն աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։

Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փ. 51/50 հասցեով մայիսի 23-ից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 4-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։




Լրահոս