Մեկ օրում 4 ինքնասպանություն է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում մեկ օրում քաղաքացիների 4 ինքնասպանության դեպք է գրանցվել: Բաքվի Քիշլը ավանի 30-ամյա բնակիչ Հուսեին Հուսեյնովը կախվել է իր տանը: Բաքվի Նիզամիի շրջանի դատախազությունում նշել են, որ Հուսեյնովը մեկ ամիս առաջ ամուսնացել է: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն:Ինքնասպանության երկրորդ դեպքը տեղի է ունեցել Բաքվի Սաբունչիի շրջանի Մաշտաղա ավանում: Շրջանային դատախազության հաղորդմամբ՝ Նիզամի ավանի 31-ամյա բնակիչը մորթել է իր 20-ամյա կնոջը, որից հետո վերջ տվել իր կյանքին:Ադրբեջանի եւս մեկ քաղաքացի ինքնասպանություն է գործել Շիրվանում: Քաղաքային դատախազությունը հայտնել է, որ իր սեփական տանը կախվել է 41-ամյա Ռաշիդ Գուլամզադեն: Նրա ինքնասպանության պատճառները ևս հայտնի չեն:Ինքնասպանություն է գործել նաեւ Ադրբեջանի Շաբրանի շրջանի 39-ամյա բնակիչ Լյաթիվշո Սեյֆուդդիֆովը: Նա կախվել է իր տանը:Նշենք, որ  2011 -ի հունվարին Ադրբեջանում ինքնասպանություն է գործել նվազագույնը 175 մարդ, որոնց մեծամասնությունը 19-30 տարեկան անձինք են: Գրանցվել է նաև մինչև 18 տարեկան երեխաների ինքնասպանության 21 դեպք:




Լրահոս