Գեներալ Օգանովսկին ազատ կարձակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի), չեն կալանավորի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 72 ժամը լրանալուց հետո նրան ազատ կարձակեն, այսինքն՝ մայիսի 14-ին գեներալը կլինի ազատության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կողմից հնչած կրակոցների մասին ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել: Գրել էինք, որ մինչ կրակոցները վեճ էր եղել գեներալի և մի քանի երիտասարդների միջև: Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը մեքենան կայանել է մի վայրում եւ խնդրել է մի քանի երիտասարդների իրենց մեքենան մի փոքր այն կողմ տանել կայանել: Երիասարդները սկսել են կոպիտ խոսել, թե «մենք ոնց ուզենք այդպես կանենք», որից հետո Կարապետյանն իջել է մեքենայից՝ խոսելու երիտասարդների հետ, սակայն խոսակցությունները վերածվել են վեճի եւ ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին վերջինիս մտերիմները, գեներալի նյարդերը տեղին են տվել և ընդամենը վախեցնելու համար, նա կրակել է երիտասարդների մեքենայի ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:




Լրահոս