Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. ժամը 13:35-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրատարը քաղաքացի է ընկել, եւ ջուրը նրան քշել, տարել է:
Մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 41-ամյա Ս. Շամոյանն էր, ով նկատով, որ իր հորթը ընկել է ջրատարի մեջ, նետվել է հորթի հետեւից, սակայն, քանի որ ջուրը վարար է եղել, եւ՛ հորթին եւ՛ իրեն քշել տարել է:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը:
Լիա Մանուկյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`
1) փաստաթուղթը պատրաստել կամ հաստատել կամ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը,
2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին,
3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ,
4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,
5) անընթեռնելի են փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը,
6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,
7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը,
8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,
9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ 1 աշխատանքային oրվա ընթացքում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար:
Հրանուշ Ստեփանյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը,
2) անձը հաստատող փաստաթուղթը,
3) հանրային ծառայությունների համարանիշը,
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների,
6) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները: