«Ես խաղաղությունը պատկերացնում եմ այսպես, որ խաղաղության համար մենք պետք է կարողանանք այնպես միավորվել եւ այնքան ուժեղ լինել, որպեսզի մեզ ոչ մեկը խաղաղություն չպարտավորեցնի, եւ մենք էլ պարտավորված չզոհաբերենք մեր երկրից, երկրի հող ու ջրից, մեր Հայաստանից ինչ-որ տարածքներ թշնամուն, էլ չեմ խոսում Արցախի Հանրապետության մասին»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արմեն Էլբակյանը՝ անդրադառնալով՝ ընդդիմության պայքարին եւ անհնազանդության ակցիաներին քաղաքի տարբեր հատվածներում:
«Արցախի Հանրապետությունն ինքնորոշվել է եւ ինքնորոշման իրավունքն Արցախը ունի միջազգային բոլոր օրենքներով, եւ Ղարաբաղի ինքնորոշումը մենք չենք կարող զոհաբերել հանուն խաղաղության: Արցախը պետք է ինքնորոշվի, կարգավիճակի հարցը լուծվի, եւ ոչ մեկը մեզ չպետք է թելադրի: Մենք ինքներս պետք է պահպանենք մեր անկախ պետությունը, իհարկե որքանով որ կարող է անկախ լինել, որովհետեւ այդ անկախությունը պարգեւ է մեր ազգին Աստծու կողմից: Մենք մեր ուժերի ներածին չափով պահպանենք այն, ինչ որ ձեռք ենք բերել արյան գնով: Անկախությունը պետք է պահպանենք թե՛ այսօրվա, թե՛ վաղվա մեր ապագայի համար, մեր զավակների համար, որովհետեւ հայի տեսակը, հայոց լեզուն, հայոց մշակույթը չպետք է անհետ կորչի, ինչպես տարբեր ազգեր անցան ու կորան, միաձուլվեցին: Հայը պետք է մնա ու հարատեւի, եւ դրա համար մենք պետք է միավորվենք պայքարի շուրջ մինչեւ հաղթանակ: Մենք, լինելով քրիստոնյա, պետք է միավորվենք եւ համախմբվենք մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ»,- նշեց մեր զրուցակիցը:
Էլբակյանի խոսքով՝ եթե այսքան ժամանակ կարողացել ենք փակել թուրքի ճանապարհը՝ լինելով քրիստոնյա ժողովուրդ, ուրեմն այս անգամ էլ կարող ենք:
«Մեր անելիքը պետք է անենք, որպեսզի պահենք մեր տեսակն ու ինքնությունը: Հայ ազգը թուրքին բարեկամ լինել չի կարող, դա մեկընդմիշտ պետք է հիշել եւ վերջ տալ կեղծ բարեպաշտությանը: Երկրագնդի վրա քանի կա թուրք, ուրեմն աշխարհում տիրում է չարը, դեռ չի չորացել այն արգանդը, որը չարն է լույս աշխարհ բերում: Չարություն նշանակում է Աստծո բացակայություն հոգու մեջ. սա պետք է իմանալ եւ փոխանցել ապագա սերունդներին»,- մեզ հետ զրույցում այսպես եզրափակեց Արմեն Էլբակյանը:
Նշենք, որ մայիսի 3-ից Երեւանի տարբեր փողոցներում իրականացվում են անհնազանդության խաղաղ ակցիաներ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ հանդիսանալու է Կինոարխիվների միջազգային (FIAF) ասոցիացիայի ասոցացված անդամ, ինչը կարեւոր ու նշանակալից ձեռքբերում է կինոկենտրոնի համար:
Կինոկենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ բարձր գնահատելով կինոկենտրոնի վերջին տարիների գործունեությունը հայկական կինոժառանգության պահպանման, վերականգնման եւ հանրայնացման գործում՝ FIAF-ի գործադիր կոմիտեն պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի անդամակցության հայտը 2022-ի ապրիլի 27-ին Բուդապեշտում կայացած Կինոարխիվների միջազգային վեհաժողովի համագումարին։
«Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում էր կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը, որը հանդես եկավ ամփոփ զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվային հավաքածուները, ֆիլմերի վերականգման նախագծերը եւ հայ կինոժառանգության միջազգային հանրայնացմանը միտված մոտալուտ ծրագրերը։ Վեհաժողովի ընթացքում կայացած աշխատանքային բազմաթիվ հանդիպումների շնորհիվ ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ մի շարք խոշոր հաստատությունների՝ Կալիֆորնիայի համալսարանի կինո եւ հեռուստատեսության արխիվի, Բոլոնիայի Il Cinema Retrovato կինոփառատոնի, Լիսաբոնի եւ Տուլուզի սինեմատեկաների, Էստոնիայի կինոթանգարանի, Բուլղարիայի եւ Ֆիլիպինների ազգային կինոարխիվների, Ջորջ Իսթման թանգարանի եւ այլ կազմակերպությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ
Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակը (2։0, 3։2) Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում եւ նշել, թե որ թիմի դեմ է ցանկանում խաղալ եզրափակիչում։ «Հրաշալի է եզրափակչում հայտնվելը։ Հինգ տարում երրորդ անգամ ենք եզրափակչում. անհավանական է։ Բոլորս երջանիկ ենք։ Առաջին խաղակեսում շատ բարդ էր, բայց ընդմիջմանը մարզիչը կարեւոր զրույց ունեցավ։ Այս մակարդակում մենք լավագույններից ենք եւ կարող ենք պատասխան հարված հասցնել առաջին խաղակեսում երկու գոլ բաց թողնելուց հետո։ Մենք պայքարում ենք բոլոր հնարավոր տիտղոսների համար։ Եզրափակչում կցանկանայի խաղալ «Ռեալի» դեմ, բայց «Մանչեսթեր Սիթին» շատ ուժեղ թիմ է»,-Մոհամեդ Սալահի խոսքը մեջբերում է BBC-ն։ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում 4։3 հաշվով հաղթել է անգլիական թիմը։
ՀԱԿԱՌԵԿՈՐԴԸ ԿՐԿՆԵԼ Է
Իսպանական «Վիլյառեալի» արգենտինացի դարպասապահ Խերոնիմո Ռուլյին կրկնել է «Լիվերպուլի» գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսի հակառեկորդը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Կիսաեզրափակչի պատասխան խաղում Ռուլյիի երկու սխալից հետո «Լիվերպուլը» 2 գոլ խփեց։ Երկու դեպքում էլ գնդակը արգենտինացի խաղացողի ոտքերի արանքով հայտնվեց դարպասում։ «Լիվերպուլն» Իսպանիայում հաղթեց 3։2 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Կարիուսը երկու նմանատիպ սխալ էր թույլ տվել 2017-2018 թվականների եզրափակչում։ «Լիվերպուլը» 1։3 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։
ԿԸՆԴՈՒՆԻ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ կընդունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Նախքան այս իտալացի մասնագետի ղեկավարած թիմերը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղացել են 9 անգամ եւ կրել 8 պարտություն։ «Չելսին» Անչելոտիի ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղացել է 4 անգամ, կրել 3 պարտութուն, 1 անգամ հաղթել 2։0 հաշվով Պրեմիեր լիգայում։ «Էվերտոնը» Անչելոտիի գլխավորությամբ մանչեսթերյան թիմի հետ մրցել է 4 անգամ։ Բոլոր հանդիպումներում հաղթել է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռեալը» Անգլիայում պարտվել է 3։4 հաշվով։