ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Սայաթ-Նովա փողոցում

 

Երեւանի կենտրոնի այս հատվածը, մեղմ ասած, աղբանոց է հիշեցնում: Գոնե հիմա, երբ մայրաքաղաքում զբոսաշրջիկների թիվն ավելացել է, պատկան մարմինները պարտավոր են ապահովել մաքուր Երեւան:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը:

Իրինա Մելիքյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մելքիյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը`

l նշանակել կենսաթոշակ,

l նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,

l մերժել կենսաթոշակ նշանակելը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ փաստաթղթերն ապոստիլով վավերացման ենթակա չեն:

Հրայր Բարսեղյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապոստիլով վավերացման ենթակա չեն՝

1) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների տված փաստաթղթերը,

2) առեւտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերը:

Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր, առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:

Վերը նշված փաստաթղթեհջ՝ ապոստիլով վավերացված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը, կամ փաստաթուղթն ազատվել է օրինականացումից:

Ապոստիլով չեն վավերացվում պաշտոնական այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաեւ Բուլղարիա, Լիտվայի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ: Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ 1 աշխատանքային oրվա ընթացքում:




Լրահոս