ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին չի կանգնելու. մեկ տարի է անցել, և ոչինչ չի արվել թշնամուն մեր երկրից դուրս շպրտելու համար. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ադրբեջանական զինված ուժերը ապօրինի կերպով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ մոտ 3,5 կմ առաջանալով Սև լճի ուղղությամբ: Դեռ այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստի ժամանակ իրավիճակը ճգնաժամային որակելով, նշեց, որ ծրագրային սադրանք է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, և աշխատանքներ են տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:
Մինչդեռ հենց դրա հաջորդ օրը ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով առաջացավ ՀՀ տարածք՝ Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում:
Այդ ժամանակից սկսած՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ, և դեռ դեկտեմբերի 10-ին արված ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքից 40 քառակուսի կիլոմետր է օկուպացվել:

Մեկ տարի է անցել, և ոչինչ չի արվել թշնամուն մեր երկրից դուրս շպրտելու համար, փոխարենը զորքերը ետ քաշելու հրամաններ, խաղաղության կեղծ օրակարգեր, ամբիոնից հայտարարություններ, թե իբր ամեն ինչ արվում է առաջնագծի համար և այսպես շարունակ:
Թշնամին չի կանգնելու. նրա նպատակը մեզ բնաջնջելն է, բայց դիմադրություն չկա:
#Մեր պայքարը հայրենիքի փրկության համար է!
Հ.Գ. Հատված Ռուբեն Մխիթարյանի պատրաստած ֆիլմից»




Լրահոս