ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չգիտի՝ ինչպես իրեն պահել արտասահմանյան պաշտոնական հանդիպումների ժամանակ: Վառ ապացույցն այս լուսանկարն է, որն արվել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես երևում է լուսանկարից, Վահան Քերոբյանի դիմաց դրված է իր հեռախոսը. այս արարքը ոչ միայն ընդունելի չէ դիվանագիտական, այլ նաեւ քաղաքավարության տեսանկյունից:
ArmLur.am-ի հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նախ տարակուսանք հայտնեց, թե ինչու է հայկական ամբողջ պատվիրակությունը ներկա Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ հանդիպմանը: «Վահան Քերոբյանի քայլը սխալ է նախ էթիկապես: Հատկապես եվրոպական երկրներում սեղանին դրված հեռախոսը կարող է վատ ազդակ լինել դիմացինի համար՝ այն էլ այսպիսի հանդիպումների ժամանակ: Մյուս կողմից ներկայացուցիչներին կարող է թվալ, թե օրինակ իրեն փորձում են ձայնագրել: Բացի այդ, ես զարմանում եմ, թե ինչու է նա կամ գործադիրի մյուս անդամներն առհասարակ ներկա գտնվել այդ հանդիպմանը», – նշեց նա:
Ն.Հ.