Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու: Այս մասին Դուշանբեում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ։
Նախարար Լավրովի խոսքով` Մոսկվան շահագրգռված է կողմերի միջև վստահության մեծացմամբ և հայ-ադրբեջանական լիարժեք հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծմամբ նշել են մեր ղեկավարները»,- ասել է նա։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, իր հերթին, նշել է, որ հանդիպումը «լավ հնարավորություն է` քննարկելու առաջընթացը, որին հնարավոր է հասնել»։ Նա միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ «դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։
Իսկ ահա Արարատ Միրզոյանը հանդիպման մեկնարկին շեշտել է՝ Հայաստանը եղել և շարունակում է հավատարիմ մնալ երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների իրականացմանը։ «Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները ներկայիս ձևաչափերի ուղղությամբ․ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի կամ, ինչպես երևի ավելի ճիշտ է ասել, հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, հարաբերությունների հաստատման ու մնացյալ բոլոր խնդիրների լուծման ուղղութամբ, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և այլ խնդիրների, որոնք մնում են չլուծված»,- հայտարարել է Հայաստանի դիվանագիտության ղեկավարը:
Իսկ ահա հանդիպման ավարտից հետո Հայաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին առնչվող հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.