
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է կալանավորել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի գործով ոստիկանության սպային: Նշենք, որ սա երկրորդ կալաավորման միջնորդության մերժումն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: