
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության քարտոււղար Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժին։
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են Շարմազանովին հրավիրել Քննչական կոմիտե: Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը հիշել է 2012 թվականի մի քրեական գործ, որով ի հայտ են եկել նոր հանգամանքներ և այդ նոր հանգամանքների քողի տակ Քննչական կոմիտեն Շարմազանովին հրավիրել է հարցաքննության:
Նկատենք, որ նախաքննական մարմինը Էդուարդ Շարմազանովին հիշեց այն ժամանակ, երբ Շարմազանովը վերջին օրերեին ակտիվ մասնակցում է բողոքի ակցիաներին: Ավելին՝ չի բացառվում, որ նախկին դեպքերը վեր հանելով, իրավապահ մարմինները փորձում են վախեցնել նախկին պաշտոնատար անձանց: