Երեւանում ճանապարհներին կամ գծանշումներ չկան, կամ էլ կան, բայց ներկն արդեն ջնջվել է: Այս կիսատ-պռատ գծանշումները շատ հաճախ վթարների պատճառ են դառնում: ArmLur.am-ը շրջայց իրականացրեց Երեւանում եւ արձանագրեց, որ ճանապարհներից հիմնականում բացակայում են գծանշումները: Բացի այդ, հետիոտնի անցնելու համար նախատեսված դեղին գծերը եւս որոշ տեղերում կիսով չափ ջնջված են:
Իր հերթին այս խնդրի մասին ավելի վաղ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է նաեւ բարձրաձայնել՝ հարց ուղղելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին. «Մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում Երեւանում, գծանշումները բացակայում են, գարնանն ասում են աշնանը կանենք, աշնանն ասում են՝ գարնանը»։
Նշենք, որ Երեւանի փողոցներում գծանշումներ պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանությունը, սակայն աշխատանքն այդպես էլ չենք տեսնում: Գուցե ներկում են, բայց կավիճով:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան