
«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր՝ մայիսի 12-ին, Երեւանի տարբեր հատվածներից Ոստիկանությունը բերման է ենթարկել վեց քաղաքացու։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):