
Շատ մտահոգված եմ, լարված եւ ինչպես բոլորը, այնպես էլ ես, սարսափում եմ քաղաքացիական պատերազմից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Գաբի Գալոյանը՝ անդրադառնալով Հայաստանում առկա իրավիճակին եւ ընդդիմության պայքարին:
«Շատ եմ վախենում եւ անհանգստանում միմյանց հանդեպ մարդկանց այսքան ատելությունից, այսքան մասնատվածությունից: Սա ինձ շատ է մտահոգում եւ վախեցնում»,-նշեց երգչուհին:
Նշենք, որ ապրիլի 17-ից ընդդիմությունը սկսել է քայլերթեր, բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ՝ իշխանությունների հրաժարականը պահանջելով:
Լիդա Եղիազարյան