Տեղական ժամանակով ժամը 18:57-ին գրանցվել է Շորժա գյուղից 2 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շորժա գյուղում 2-3 բալ ուժգնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: