ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապաշտպան կազմակերպությունն անհանգստացած է ընդդիմադիրների հանդեպ բռնություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստացած է բռնություններով, որոնք տեղի են ունենում Հայաստանում` բողոքի ցույցերի ընթացքում:

Կազմակերպության թվիթերյան էջում գրառում է արված, որը տարածել է Freedom House-ի հայաստանյան գրասենյակը, մասնավորապես ասված է. – «Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ: Դիմում ենք մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից»։

«Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար», – շեշտում է Freedom House-ը:




Լրահոս