
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից մայիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Մովսես Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 7-ից ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոց է ընտրվել կալանք: